ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Անկախության մասին» Հռչակագրի տարեդարձին ընդառաջ

«Անկախության մասին» Հռչակագրի տարեդարձին ընդառաջ
21.08.2025 | 16:03

ԽՍՀՄ փլուզումից հետո անկախության հռչակագիր ընդունել են բոլոր միութենական հանրապետությունները, ընդ որում, Հայաստանում այն ընդւնվել է նկատելի ուշացումով և լրջագույն վերապահումով։ Մասնավորապես, մենք ոչ թե անկախություն էինք հռչակել, ինչպես մյուս հանրապետությունները, այլ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբ, ինչը պարզապես զուտ իրավական ասպեկտով պակաս խոցելի էր։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը ոչ միայն դե ֆակտո դարձավ Երկրի անկախությունը ամրագրող ծննդական, այլև Հայաստանում «պատմական արդարության վերականգնման» իրավաքաղաքական հիմք։

Ցավոք, մեր օրերում անգամ այս խիստ համարժեք ու համաչափ փաստաթուղթը հրամցվում է իբրև նույն պետականության հաստատման գործընթացի խոչընդոտ, և որպեսզի այն Երկրի հիմնական օրենքից հանելը դիտարկվի իբրև օրինաչափ քայլ, տարաբնույթ անհիմն պատճառաբանություններից զատ, փաստում են, որ Հռչակագիրը վաղուց է բազում խախտումների թիրախ դարձել, անգամ հակասում է նույն Սահմանադրությանը, ուստի այն չի կարող տեղ գտնել դրանում։

Այս պնդումների հեղինակները տարվել են Սահմանադրության խիստ կամայական մեկնաբանությամբ, անտեսելով անգամ կոնկրետ հիմնադրույթները։ Մեկ անգամ ևս ուշադրություն դարձրեք, Սահմանադրությունում Անկախության մասին Հռչակագիրը ոչ թե ներառվել է իբրև ինքնուրույն իրավական ակտ՝ իր բոլոր նորմերով հանդերձ, այլ պարտադիր է համարվել Հռչակագրում «հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։ Այսպիսի հիմնադրույթը միայն արհեստական մեկնաբանությամբ կարող է ընկալվել իբրև տարածքային հավակնությունների իրավական հիմք։ Միաժամանակ այսպիսի ձևակերպումներով հռչակագիր չէր կարող ընդունել և չի էլ ընդունել Ադրբեջանը, քանզի իրապես սեփական պետականության պատմությունից զուրկ երկրի համար այդ շրջանում չկային ծավալապաշտական նկրտումները հագուրդ տալու նշույլներ անգամ։

Ինչ վերաբերում է Հռչակագրի առանձին հոդվածների անտեսմանը, դա փաստ է, բայց որևէ առնչություն չունի սահմանադրականության հետ, քանզի, ինչպես նկատեցինք, խոսքը բացառապես դրանով ամրագրված պետականության հիմնարար սկզբունքների ու համազգային նպատակների մասին է։ Իսկ անտեսվել է Հռչակագիրը, երբ, դեռ տարին չբոլորած, ներդրվեց Նախագահի ինստիտուտը և՝ ոչ միայն։

Աստված պահապան մեր Երկրին ու ժողովրդին:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2737

Մեկնաբանություններ